ՀԱՍԱՆԵԼԻ ԲՈԼՈՐԻՆ

    "Բարգավաճող ցանցեր" ՍՊԸ-ն հիմնադրվել է 2007 թվականի օգոստոսի 22-ին Չարենցավան քաղաքում: Ներկայանալով "Փրայմ Սիսթեմս" ապրանքանիշի ներքո՝ընկերությունը հիմնադրման օրից մատուցում է մալուխային հեռուստատեսության ծառայություն: 2013 թվականից ընկերությունը ընդլայնեց իր ծառայությունների ցանկը և առաջինը Չարենցավան քաղաքում կառուցեց օպտիկա-մանրաթելային ցանց ՝ առաջարկելով սպառողին գերաարագ և բարձրորակ ինտերնետ ծառայություն։ Առաջնորդվելով "Հասանելի բոլորին" կարգախոսով ավելի քան 10 տարի ընկերությունն առաջարկում է մատչելի և որակյալ ծառայություններ և ցուցաբերում անհատական մոտեցում յուրաքանչյուր հաճախորդին:

    "Փրայմ Սիսթեմս" -ի կորպորատիվ հաճախորդների թվին են դասվում այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են քաղաքի պետական կառույցները, խոշոր գործարանները, դպրոցներն ու մանկապարտեզները, արվեստի և երաժշտական կենտրոնները:


    "Փրայմ Սիսթեմս"-ը իրականացնում է արագ և որակյալ սպասարկում ինչպես ֆիզիկական , այնպես էլ կորպորատիվ բաժանորդների համար։ Ընկերությունն առաջարկում է.

• Անվճար ակտիվացում և միացում 3 աշխատանքային օրվա ընթացքում
• Տեխնիկական սպասարկում՝ ընկերության առաջատար և հմուտ մասնագետների կողմից
• Մի քանի ծառայություններից միաժամանակ օգտվելու հարմարավետություն
• Անհատական մոտեցում
• Ճկուն սակագներ

"Փրայմ Սիսթեմս"-ը ինտերնետ ծառայություն է մատուցում ք․ Չարենցավանում և գ․ Ալափարսում։



"Բարգավաճող ցանցեր" ՍՊԸ Տեղեկատվություն հիմնական տեխնիկատնտեսական ցուցանիշների վերաբերյալ

ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ